Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հայերի մեջ կան մի քանի ֆիզիոլոգիական տիպեր

Հայերի մեջ կան մի քանի ֆիզիոլոգիական տիպեր
05.02.2023 | 10:56

(Պոլ Ռորբախ (1869-1956). գերմանացի քաղաքական գործիչ, պատմաբան, ճանապարհորդ)


Հայերը արիացիներ են, ավելի ճիշտ, նման են հնդգերմանացիներին: Հասկանալի է, որ հայերի մեջ կան մի քանի ֆիզիոլոգիական տիպեր, որոնք էապես տարբերվում են միմյանցից։ Բայց մի՞թե Գերմանիայի գերմանացիները, որոնք անառարկելիորեն ճանաչված են որպես արիացիներ, նույն կերպ չեն տարբերվում։


…Հայերի հետ ծանոթացել եմ իրենց հայրենիքում՝ Տավրոսի և Արարատի միջև, այն ժամանակ, երբ այդ հողերը դեռ հայաբնակ էին։ Այսօր այս ժողովուրդը կենտրոնացած է պատմական Հայաստանի կովկասյան հատվածում։ Որտեղ հայ գյուղացիությունն է, այնտեղ էլ հայ ժողովրդի արմատներն են, և հենց այդ արմատները պետք է ուսումնասիրվեն՝ նրա ամբողջական և խորը ըմբռնման համար։ Հայերի իրոք արիացի լինելու վերաբերյալ կասկածում են նրանք, ովքեր չեն անցել Լևանտական ծովափից այն կողմ։

Դրա վառ ապացույցը կոմս ֆոն Վեստարֆիի «Կիսալուսնի և արևի տակ» գիրքն է՝ հրատարակված 1913 թվականին: Այս ուսումնասիրության մեջ նա շատ դիպուկ բնութագրում է հայերին՝ նշելով, որ հեղինակն անձամբ ծանոթ է այս ժողովրդի տենդենցիալ քննադատությանը։ Հայերի խորամանկության առասպելը ծագել է Եվրոպայի առևտրական քաղաքներից, բայց, ինչպես նշում է կոմսը, ինքը երբեք չի լսել, որ Լևանտական մյուս ազգերը առանձնապես ազնիվ են այս ոլորտում։ Նա, մասնավորապես, գրում է. «Ընթերցողն արդեն երևի նկատել է, որ ես էականորեն այլ կարծիքի եմ երկրի ներսում ապրող հայերի մասին»։ Լևանտական ծովի ափերի հայերի բնավորության մեջ մեծ տարբերություն կա Ասիայի խորքից եկած հայ բնակչության համեմատ։ Վերջիններս շատ ընդունակ են արվեստների և արհեստների մեջ, կրթված են, կուլտուրական, խելացի, հեռատես, աներևակայելի աշխատասեր, այնպես որ, բիզնեսում հաջողությունը հիմնականում նրանց կողմում է, ինչը նախանձ է առաջացնում այլազգիների ներկայացուցիչների մոտ, ովքեր ի վիճակի չեն լինում մրցելու հայերի հետ առևտրի մեջ:

* * *

Հայերը, անկասկած, ամենաակտիվ տարրն են արևելյան մյուս ժողովուրդների մեջ։ Կարելի է ասել, որ ազգային տաղանդներով նրանք միակ ժողովուրդն են։


Սիլվա Սողոմոնյանի (Silva Soghomonyan ) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 18582

Մեկնաբանություններ